Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության 17 համագումարում ՀՀԿ գործող նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում։
Նախագահի ընտրությունը կկազմակերպի փակ ու գաղտնի քվեարկությամբ։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենց կանոնադրության համաձայն որպես մշտական գործող մարմին համարվում է կուսակցության գործադիր մարմինը։
«Մեր առաջարկությունն է որպեսզի հաստատենք գործադիր մարմնի թվական կազմը։ Եկել ենք եզրակացության, որ ճիշտ կլինի այն բաղկացած լինի 18 անձից՝ 17 գործադիր մարմնի անդամ և կուսակցության նախագահ»,- նշեց Ս. Սարգսյանը՝ ներկայացնելով գործադիր մարմնի 17 անդամի թեկնածությունը՝
Աբրահամյան Տիգրան
Աշոտյան Արմեն
Աճեմյան Կարինե
Ավագյան Կարեն
Բաղդասարյան Վահրամ
Եսայան Մարգարիտ
Զաքարյան Արտակ
Թադևոսյան Ռուբեն
Լալայան Մուշեղ
Հարությունյան Դավիթ
Մամիջանյան Հայկ
Մարգարյան Տարոն
Մինասյան Գագիկ
Մկրտչյան Աննա
Նիկոյան Սամվել
Շարմազանով Էդուարդ
Սահակյան Գալուստ
ՀՀԿ Կանոնադրության համաձայն, գործադիր մարմինների ընտրությունը ևս գաղտնի ու փակ է տեղի ունենում։
Հայտարարվեց մեկ ժամ ընդմիջում քվեարկությունը կազմակերպելու համար։