|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրիջիթ Բրինքի թեկնածությունն առաջադրել է Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում, հայտնում է Սպիտակ տունը։
Բրինքը, որը ներկայումս Սլովակիայում ԱՄՆ դեսպանն է, 25 տարվա փորձով դիվանագետ է, աշխատել է Ուզբեկստանում եւ Վրաստանում, ինչպես նաեւ մի քանի բարձր պաշտոններ է զբաղեցրել Պետքարտուղարությունում եւ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում:
Բրինքը, որը Միչիգանից է, վարժ տիրապետում է ռուսերենին, եւ «նրա բազմամյա փորձը նրան հարմար թեկնածու է դարձնում Ուկրաինայի պատմության այս պահի համար», ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի մայիսին անսպասելի հետ կանչեց Ուկրաինայում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Մարի Յովանովիչին: Բրինքի թեկնածությունը ԱՄՆ Սենատը պետք է հաստատի։