|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո Փարաքարի ավագանին պետք է ընտրի նոր համայնքապետ։ Ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 7-ին։
Մենք տեղեկություններ ունենք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու: Մենք զանգահարեցինք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանին, որը հաստատեց մեր տեղեկությունը և հավելեց. «Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը վճռական է տրամադրված՝ շարունակելու Վալոդյա Գրիգորյանի աշխատանքները, և ավագանու կողմից առաջադրելու է համայնքի ղեկավարի նոր թեկնածու, որն էլ, կարծում ենք, կստանա ձայների մեծամասնությունը»։ Առաքելյանը, սակայն, առայժմ չցանկացավ այլ «փակագծեր» բացել և հայտնել, թե կոնկրետ ում թեկնածությունն են առաջադրելու: