Միասին կարող ենք
կարևոր
6742 դիտում, 1 տարի առաջ - 2024-07-07 20:10
Հասարակություն

Կայացել է ՀՅԴ Երևանի տասը կոմիտեությունների երկօրյա ճամբար-սեմինարը

Հուլիսի 6-7-ին՝ շաբաթ և կիրակի օրերին, Բյուրականում տեղի է ունեցել ՀՅԴ Երևանի տասը կոմիտեությունների երկօրյա ճամբար-սեմինարը՝ նախաձեռնությամբ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի։

Ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ ու դասախոսություններ, այդ թվում՝ մեր երկրին սպառնացող վտանգների, քաղաքական աշխատանքների կազմակերպման և Հայ դատի գրասենյակների գործունեության թեմաներով։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Ժիրայր Պէօճեքեանի խոսքով՝ սա լավ առիթ էր՝ երկար ժամանակ անց շփվելու ընկերների հետ, մտքեր փոխանակելու, միմյանցից ուժ ստանալու համար։

Երեկ Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում Բյուրականի բանակավայր է այցելել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը և հանդիպել նաև ճամբարի մասնակիցներին, այցելել Հ․Մ․Ը․Մ․-ական նահատակների հիշատակին նվիրված ծառուղի ու հարգել նրանց հիշատակը։

Մանրամասն՝ տեսանյութում