Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ ապրիլի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի ընկերական հավաքը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների, Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների, Արցախի բոլոր շրջանների պատասխանատու ընկերների եւ ՀՅԴ-ին կից գործող կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ընկերական հավաքին մասնակցող ավելի քան 120 դաշնակցականները քննարկել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, ներքին քաղաքական անցուդարձն ու 2019-ի ՏԻՄ եւ 2020-ի հանրապետական ընտրություններին դաշնակցության մասնակցությանը վերաբերող հարցեր։