|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր « ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոն» -ում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Սամվել Երանյանը հանդիպեցին Երևանի և Հայաստանի ՀՅԴ 10 մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ: Աղվան Վարդանյանը մարզային կոմիտեների ներկայացուցիչներին ներկայացրեց վերջերս ավարտված՝ ՀՅԴ Ընդհանուր ժողովի կողմից ընդունված բանաձևերը, քննարկեցին առաջիկա անելիքները և ծրագրեցին առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր` հիսուն կոմիտեություններում անցկացնել ընկերային հավաքներ:
Աղվան Վարդանյանը եւ Սամվել Երանյանը այսօր հանդիպել են նաև ՀՅԴ Ուսանողական Երիտասարդական և Պատանեկան Միությունների վարիչ մարմինների ներկյացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրել են զեկույց ՀՅԴ Ընդհանուր ժողովի աշխատանքներից և քննարկել ՀՅԴ ուսանողական, երիտասարդական և պատանեկան միությունների ներկայացրած աշխատանքների ծրագրերը:
ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան