|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին հարցը: Մինչ այս` գործող օրենքով, ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ծախսերը պետության հաշվին են կատարվում, տրվում են համապատասխան բնակարան, ավտոմեքենա և գրասենյակ, առաջին երկուսը տրվում են մինչև նախկին նախագահի 70 տարին լրանալը, իսկ գրասենյակը` ցմահ:
Ներկայացվող փոփոխությամբ` առաջարկվում է օրենքից հանել մինչև «70 տարին լրանալ» բառերը, և վերը նշվածը տրամադրվում է ցմահ: Երկրորդ փոփոխությամբ` սահմանվում է պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափը` նախկին նախագահի կենսաթոշակը կկազմի գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսը:
«Ժառանգութուն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` արդյո՞ք պաշտոնաթող նախագահներն ունեն այդ կենսաթոշակի կարիքը: «Որքան գիտեմ, նրանք լավ էլ բարեկեցիկ կյանքով են ապրում: Մեր երկրում մեկ միլիոն մարդ աղքատ է ապրում, և այդ կենսաթոշակի կարիքն ունեն մեր պապիկներն ու տատիկները»,- ասաց նա` նաև խնդրելով ներկայացնել երկու պաշտոնաթող նախագահներին տրվող այդ կենսաթոշակի գումարը` տասը տարիների կտրվածքով:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ քննարկվող օրենքը գործում է 1996-ից: «Բարեկեցիկ լինելու հետ չի կարելի կապել կենսաթոշակի ինստիտուտը, որովհետև բարեկեցիկ կամ ոչ բարեկեցիկ լինելը որոշում է սոցիալական ապահովության համակարգը, իսկ սա ընդամենը հատուկ թոշակ է, որը վերաբերում է նախագահի ինստիտուտին»,- ասաց նախարարը:
Զարուհի Փոստանջյանը հարցրեց` պաշտոնաթող նախագահներից որևէ մեկը դիմում չի՞ գրել, որպեսզի իրեն չհատկացնեն այդ գումարը: Արտեմ Ասատրյանը նշեց, որ ներկայումս կենսաթոշակի չափը կազմում է 320 հազար դրամ, օրենքի փոփոխությունից հետո այն դառնալու է 900 հազար դրամ: