|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ողջունում են այդ փոփոխությունը, որը տվեց իրավիճակային լուծում:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ էլ կողմնակից է եղել փաստաթղթավորմանը: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս փոփոխությունից հետո այլևս երեք տարի պետք չէ ձեռք տալ օրենքին և փոփոխություն չանել, որ տնտեսավարողները ադապտացվեն փոփոխություններին:
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ փաստաթղթավորման պահանջը և ՀԴՄ կտրոն տրամադրելը աներկբա է և սկզբունքների սկզբունք է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ նշեց, որ օրենքը նպատակ ունի կրճատել ստվերը և ավելացնել բյուջետային մուտքերը: Նախարարը ներկայացրեց 2014-ին և 2015թ. 2 ամիսների ընթացքում լուծարված և բացված ընկերությունների քանակը, որպեսզի ելույթներում այլևս չգերակայի այն միտքը, թե տնտեսվարողները համատարած լուծարվում են: