կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 15:11
Քաղաքական

Փաշինյանի «100 փաստեր» սերիալն այլևս չկա, չկա նաև Քարվաճառը, որտեղ նրան ՀԴՄ կտրոն չէին տվել․ Խաչատրյան

Փաշինյանն իր հայտնի «100 փաստեր»՝ այս պահին ընդհատված սերիալում պարբերաբար նշում էր ՀԴՄ կտրոնների աճի մասին, երևի թե նկատել եք, որ այդ սերիալն այլև չի հեռարձակվում, չկա նաև այն ռեստորանը, որտեղ Փաշինյանին ՀԴՄ կտրոն չէին տվել, չկա Քարվաճառը, որտեղ պարոն Փաշինյանին ՀԴՄ կտրոն չէին տվել։  Բայց, ակներևաբար, այդ փաստը ներառված չէ կառավարության հաջողությունների ցանկում։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ տնտեսությունը չի վերադարձել 2019 թվականի մակարդակին։

Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է, թե կառավարության՝ 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումները ինչի հիման վրա են։


Մանրամասն՝ տեսանյութում։