կարևոր
3952 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-22 15:27
Հասարակություն

Հաջորդ ամսվանից տաքսիստները էլեկտրոնային ՀԴՄ կտրոն կտան

Հաջորդ ամսվանից տաքսիստները էլեկտրոնային ՀԴՄ կտրոն կտան

Սեպտեմբերի 1-ից տաքսիստները հաճախորդներին պարտավոր են տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նիստի ժամանակ նշեց, որ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները «Ես եմ» հարթակում կարող են գրանցվել ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում` տաքսու վարորդները, օրենքով սահմանված կարգով պետք է մասնակցություն ունենան։

«Այդ 20 դրամ հարկը, որ մեր տաքսիստները պետք է վճարեն, դրանով մենք պետք է ճանապարհներ կառուցենք, երթևեկության անվտանգություն ապահովվի, այդ թվում` իրենց համար հաճախորդներ ապահովենք»,– ասել է նա։