Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 14:51
Հասարակություն

Խոսքի ազատության պաշտպանությունն ամենակարևոր սկզբունքն է, որին մենք հետևելու ենք. Վանեցյանը`ֆեյքերի դեմ պայքարի մասին

Խոսքի ազատության պաշտպանությունն ամենակարևոր սկզբունքն է, որին մենք հետևելու ենք. Վանեցյանը`ֆեյքերի դեմ պայքարի մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասնեց, թե ինչպես են պատրաստվում պայքարել ֆեյքերի`սոցիալական ցանցերում անանուն օգտատերերի դեմ:

«Այսպես կոչված` պայքարը պետք է լինի շատ զգույշ ու մտածված: Եթե գրառումների մեջ լինի հանցակազմ` լինի սովորական անձ, թե` ֆեյք, ապա իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և միջոցառումներ իրականացնել դրանք կանխելու նպատակով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մանիպուլյացիոն գրառումներին, ապա Վանեցյանը շեշտեց, որ նմանատիպ արտահայտությունները, որոնք գրվում են սոցիալական ցանցերում անանուն կամ ոչ հայտնի օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում տրամադրություններ ստեղծել, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների:

«Ես հիմա չեմ ուզում մտնել բառախաղի մեջ, բայց հասվաստիացնում եմ, որ գործընթացը կատարվելու է շատ ուշադիր ու զգույշ: Այդ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը: Դա ամենակարևոր սկզբունքն է, որին մենք հետևելու ենք»,- եզրափակեց ԱԱԾ տնօրենը:

Տեղեկացնենք, որ քիչ առաջ կառավարության նիստում քննարկվեց կեղծ օգտատերերի դեմ պայքարի հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել տեղեկատվական անվտանգության ամրապնդմամբ: «Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,– ասաց վարչապետը` միաժամանակ հույս հայտնելով, որ Վանեցյանի ղեկավարած կառույցն այդ հարցում կկարողանա արդյունք ապահովել և կոշտ հակահարված տալ: