Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաշինյանի «կախարդական փայտիկների» կոլեկցիան՝ ՀԴՄ կտրոն, ավտոյի կուզով, դիմակ
Նիկոլ Փաշինյանի ուղեղը յուրահատուկ կառուցվածք ունի։ Նա միայն մեկ քայլանի կոմբինացիաներ է կարողանում մտածել և միայն մեկ ուղղությամբ է աշխատում։ Ընդորում՝ գործում է մոլագարի պես։
Նրա պատկերացմամբ՝ պետությունը կարող է ունենալ մեկ օրակարգ, որի հաջողության գրավականը «կախարդական փայտիկն» է։
Այդ «կախարդական փայտիկն» ամեն անգամ տարբեր տեսք է ստանում, բայց ֆունկցիան նույնն է՝ հոպլյա և վե՛րջ։
Այսպես, երբ հայտարարվեց «տնտեսական հեղափոխության» մասին, վերջում պարզվեց, որ այն ընդամենը ՀԴՄ կտրոն պահանջելու մեջ է։
Օրը 24 ժամ Փաշինյանը խոսում էր ՀԴՄ–ից ու դրա հրաշագործ ազդեցությունից՝ չմոռանալով նշել, որ եթե երկրում տնտեսության վիճակը չլավացավ, ապա դրա մեղավորը լինելու է հպարտ քաղաքացին, որը ՀԴՄ կտրոն չի վերցնում։ Ամեն ինչ նրա մոտ հանգում էր ՀԴՄ կտրոնին։ Եթերը ՀԴՄ–ակոխ էր արվում։ Փաշինյանը ՀԴՄ–ամոլ էր դարձել։ Հիմա այդ մասին նա մոռացել է։
ՀԴՄ–շոուից հետո պարզվեց, որ մեր երկրի զարգացումը կախված է մեկ բանից և այդ մեկ բանը հին ավտոմեքենաների «կուզովներն» են։ Փաշինյանը դարձավ «կուզովամոլ»։ Կախարդական փայտիկն արդեն «կուզովն» էր։ Ավելի ճիշտ՝ դրանք հավաքող ՍՊԸ–ն։
Փաշինյանն օրը 24 ժամ խոսում էր հին ավտոների «կմախքներից»։ Նա անգամ այդ «կմախքները» գնելու գովազդային գործակալ էր դարձել՝ չմոռանալով նշել, որ քանի դեռ բոլոր «կմախքները» չեն հավաքվել, քաղաքացին լավ չի ապրելու և ժողովուրդն է մեղավոր լինելու այդ վատ կյանքի համար։ Ամեն ինչ նրա մոտ «կմախքների» մասին էր։ Հետո պարզվեց, որ Հայաստանից բավական լուրջ քանակի մետաղ է արտահանվել՝ եկամուտ ապահովելով ընտրյալների համար։
Հիմա «կմախքների» մասին մոռացել են։ Մտել ենք «կորոնավիրուսային հեղափոխության» փուլ։
Եթե «տնտեսական հեղափոխության» գործիքը ՀԴՄ–ն էր, ապա «կորոնավիրուսայինինը»՝ դիմակը։ Այժմ «կախարդական փայտիկ» է հռչակվել դիմակը։
Փաշինյանը օրը 24 ժամ խոսում է դիմակ կրելուց։ Նա ամբողջությամբ ձախողել է հակահամաճարակային քաղաքականությունը՝ դառնալով վարակվածների մեծ քանակի ու մահերի պատճառ, բայց ագրեսիվորեն քարզում է, որ մեղավորը ժողովուրդն է, քանզի համառորեն դիմակ չի կրում։
Իրականությունն այն է, որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դիմակ կրում է, բայց Փաշինյանը մոլագարի պես դիմակ կրել է քարոզում ու սեփական մեղքն այլոց վրա գցելու «հիմնավորում» ներկայացնում, թե բա էդ սրիկաները դիմակ չեն կրում, դրա համար էլ այսպիսի խայտառակ վիճակ է։
Ահա այսպիսի «կախարդական փայտիկներ» էր խոստանում Փաշինյանը պողոսներին, երբ ձգտում էր վարչապետի աթոռին»։