|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը տպված ՀԴՄ կտրոնների վերաբերյալ վերլուծություններից հետո Շիրակի հարկայինի ղեկավարին փոխել ենք. այսօրվա մամուլի ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Գյումրիում ՀՀ Անկախության տոնը նշելու օրը, երբ Երևանից և մարզերից շատ հյուրեր կային քաղաքում, տպվել է նույնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին:
«Մենք վարչապետի հանձնարարությամբ էինք ուսումնասիրություն կատարել՝ սեպտեմբերի 6-9, սեպտեմբերի 13-15 և սեպտեմբերի 20-22 օրերին: Երեք հանգստյան օրեր համեմատել ենք և տեսել, որ, օրինակ, ամսի 6-9-ին առնչվող ոլորտներում՝ առևտուր, բենզալցակայաններ, սննդի օբյեկտներ, տպվել է 112 հազար 527 կտրոն, ամսի 13-15-ին՝ 118 հազար կտրոն, իսկ սեպտեմբերի 20-22-ին տպվել է 115 հազար կտրոն»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը: