Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այս գիշեր ադրբեջանական զինուժի ակտիվ կրակահերթերի տակ են պարբերաբար հայտնվել Հայաստանի հյուսիսարեւելյան շրջանի' Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմի պատասխան կրակից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել է գնդակոծությունը: Ըստ նրա` հայկական կողմից, բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան: Հովհաննիսյանը նշեց, որ թեեւ առայժմ հստակ չէ, բայց կարծիք կա, որ հակառակորդի կողմից մեկ վիրավոր կամ զոհ կա:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղի համայնքապետ Մանվել Կամենդատյանը Yerkir.am-ին մանրամասներ հայտնեց գիշերվա հրետակոծության մասին: Նա նշեց, որ երեկ' ապրիլի 14-ին ժամը 19-22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական դիրքերի կողմից բավական ուժեղ կրակ է բացվել գյուղի խաղաղ ազգաբնակչության ուղղությամբ: Գնդակոծությունը դադարել է միայն հայ դիրքապահների պատասխան կրակից հետո: Ներքին Կարմիրաղբյուրում, ինչպես հայտնեց Մ. Կամենդատյանը, փառք Աստծո, զոհեր ու վիրավորներ չկան: Վնասվել են միայն տները' ապակիները, տանիքները և այլն:
Մեր հարցին' գյուղացիների շրջանում տրամադրություններն ինչպիսի՞ն են, համայնքի ղեկավարն ասաց, որ արդեն 20 տարի է` նույն վիճակն է, ու գյուղացիներն արդեն սովորական են վերաբերվում այդ կրակոցներին:
Yerkir.am-ի տեղեկություններով' հակառակորդի կրակահերթի տակ են եղել նաեւ Տավուշի մարզի Այգեպար ու Մովսես գյուղերը եւս: Այգեպարի գնդակոծության մասին տեղեկությունը հաստատեց նաեւ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը, իսկ Մովսես գյուղից որեւէ տեղեկություն առայժմ չի հաջողվել ճշտել: