կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-13 13:18
Մշակույթ

Դիմել են Հասմիկ Պողոսյանին` սահմանամերձ գյուղերի մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստող ծրագրով

Դիմել են Հասմիկ Պողոսյանին` սահմանամերձ գյուղերի մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստող ծրագրով

Տեղեկացրել էինք, որ «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» նախաձեռնությունը որոշել էր նամակով դիմել մշակույթի նախարարությանը, որպեսզի նախարարության հովանու ներքո Հայաստանի տարբեր թատրոնների պետբյուջեից տրամադրվեն միջոցներ` ճանապարհածախս, գիշերելու տեղ, սնունդի հետ կապված հարցերը լուծելու և սահմանամերձ գյուղերում ներկայացումներ իրականացնելու համար:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներից Սուրեն Էյրամջյանը նշեց, որ նոյեմբերի 10-ին իրենք արդեն իսկ մշակույթի նախարարին են փոխանցել իրենց նամակը:

 

«Դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունք կունենա, բայց հույս ունենք ու նաև ցանկություն, որ նախարարությունը քայլեր կանի` սահմանամերձ գյուղերում մշակութային կյանքն ակտիվացնելու համար»,-ասաց նա:

 

Նշենք, որ նախաձեռնությանն է միացել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, և նոյեմբերի 16-ին Մովսես ու Այգեպար գյուղերի երեխաների համար ցուցադրվել է «Անխելք մարդը» ներկայացումը: Նախաձեռնության անդամները պատրաստվում են դեկտեմբերի 20-21-ը Ամանորի ներկայացում ցուցադրել Բաղանիս և Դովեղ գյուղերում: