կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 19:28
Հասարակություն

Ստիպում են գյուղերի բնակիչներին գործ ունենալ մասնավոր ֆոնդերի հետ

Ստիպում են գյուղերի բնակիչներին գործ ունենալ մասնավոր ֆոնդերի հետ

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր կուտակային կենսաթոշակների խնդիրը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նախ գոհունակություն հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզիչ, փաստարկված ու պրոֆեսիոնալ ելույթի կապակցությամբ, ապա կարծիք հայտնեց, որ շատերը մինչև վերջ չեն անկեղծանում, թե ինչու է այդ հարցը մտել ԱԺ օրակարգ, որովհետև ներկա պահին այդ հարցի սպառման անհրաժեշտությունը չկար: Անկախ պետության շահից, օրենքներ են ընդունվում կամ պայմանագրեր են կնքվում, որի արդյունքում քաղաքացիները բողոքի են դուրս գալիս փողոցում:

 

Պատգամավորի խոսքով` հանրապետական պատգամավորները ասում են, թե ընդդիմությունը խոսելու անհրաժեշտություն ունի, դրա համար է այս շոուն կազմակերպել, սակայն ուշադիր լինելու դեպքում կտեսնեն, որ սահմանադրական նորմի խախտման մասին է խոսքը:

 

Ռուբեն Հակոբյանը նաև տարակուսանքը հայտնեց, որ այդ օրենքով ստիպում են հեռավոր գյուղերի բնակիչներին գործ ունենալ մասնավոր ֆոնդերի կառավարիչների հետ:

 

«Ինչու է այս օրենքը մտել շրջանառության մեջ: Ինչո՞ւ չեք ուզում, որ օրենքի կիրարկումը հետաձգվի մեկ տարովԱրծվիկ Մինասյանը 4 կետով ժխտեց այդ օրենքի արդյունավետությունը, սակայն ոչ ոք չներկայացրեց դրանց հակափաստարկները, ուրեմն` դրանք մնում են առայժմ որպես աքսիոմատիկ ճշմարտություններ»,- ասաց նա` հավելելով, որ այստեղ շոուի հարց չկա, այլ ԱԺ հեղինակության հարցը կա և առհասարակ` վստահության հարց:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը էլ նշեց, որ թեև լավ է, երբ տարբեր խմբակցությունների պատգամավորներ իրար գովաբանում են, սակայն պետք է հաշվի առնել նաև քաղաքական մեծամասնության կարծիքը: