|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի իշխանությունները հնարավոր է խզեն Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերը, եթե ածխաջրածինների գները «զգալիորեն չիջեցվեն». հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Ըստ Reuters գործակալության` ամեն տարի Թուրքիան Ռուսաստանից գնում է 30 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը երկրում սպառվող կապույտ վառելիքի 64 տոկոսն է:
Անկարան դիմել է Մոսկվային պայմանագրային գները նվազեցնելու առաջարկով, սակայն այս տարվա մարտին Մոսկվայում կայացած բանակցություններում փոխզիջման հանգել չհաջողվեց: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ վերջինս նշել էր, որ «Մոսկվան պատրաստ է դիտարկել տարբեր մոտեցումներ, արձագանքել ինչ-որ առաջարկների` շուկայական կոնյունկտուրան հաշվի առնելով, սակայն այդ գործընթացը պետք է լինի փոխադարձ»: