Միասին կարող ենք
կարևոր
1045 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-05 17:19
Աշխարհ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են անցկացրել «200-ը 200-ի դիմաց» ձևաչափով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են անցկացրել «200-ը 200-ի դիմաց» ձևաչափով

Ռուսաստանը և Ուկրաինան մարտի 5-ին գերիների փոխանակում են անցկացրել 200-ը 200-ի դիմաց ձևաչափով: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Վերադարձվել է ռուսաստանցի 200 զինծառայող։ Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 200 ռազմագերի», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

«Ներկայում ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն», - հավելել է գերատեսչությունը։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ ռուսաստանցի բոլոր զինծառայողները կտեղափոխվեն հայրենիք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։

Նախարարությունում հավելել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները և Միացյալ Նահանգները միջնորդական ջանքեր են ցուցաբերել ուկրաինական գերությունից ռուսաստանցի զինվորականների խմբի վերադարձի համար։