Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային հեռուստատեսությունում կատարվող փոփոխություններից դժգոհությունները շարունակվում են. «Հրապարակին» են զանգահարում Հ1-ի աշխատակիցները և պատմում, թե ինչպես են ոտնահարվում իրենց իրավունքները, ինչ տոնով է Հանրայինի տնօրենը խոսում իրենց հետ, թե ինչպես են ռուսական ազգանուններով անհայտ անձինք բարձր աշխատավարձեր ստանում և այլն։ Եվ շարունակվում են կրճատումները։ Աշխատակիցների մի մասին կրճատելու օրինական եղանակը Հանրայինի տնօրինությունը գտել է՝ նրանց պայմանագրերը պարզապես չեն շարունակում։ Նոր տարվա շեմին շատերն այս առումով լարված են. կշարունակի՞ իրենց հետ աշխատել Մարգարիտա Գրիգորյան-Ռուբեն Ջաղինյան զույգը, թե՞ ոչ, նրանք չգիտեն։
Թերթի տեղեկություններով` «սև ցուցակում» է հայտնվել նաև Արփեն Մովսիսյանի «Հայից հայ» հաղորդաշարը, որն անդրադառնում է մշակութային արժեքներին, մեր մեծերին։ Մի քանի ամիս առաջ Հ1-ի հայաստանյան ցանցից այդ հաղորդաշարը «բարեփոխիչները» տեղափոխել էին արբանյակային հեռուստատեսություն, իսկ տարեվերջին լրանում է հաղորդման պայմանագրի ժամկետը, և ըստ ամենայնի` այն չեն շարունակի։ Չնայած Արփեն Մովսիսյանը 2012-ին հենց այս հաղորդաշարի համար արժանացել է Մշակույթի վաստակավոր գործչի կոչման, իսկ դրանից առաջ ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին, Արցախի նախագահի Երախտագիտության մեդալին և այլ պարգևների: