|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստի մեկնարկին տեխնիկական խնդիրներ են առաջացել. դատական նիստերի դահլիճում Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Միհրան Պողոսյանը և Երեմ Սարգսյանը մնացել էին ոտքի վրա, քանի որ նրանց սեղան և աթոռներ չունեին:
Այս կապակցությամբ Լուսինե Սահակյանն իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ նման պայմաններում չի կարող աշխատել: Ավետիսյանների հարազատներից մեկն էլ դահլիճից հայտարարեց, որ Ռոսաստանից է ժամանել, որպեսզի դատին մասնակցի: «Ես Ռուսաստանից եկել եմ` դատի մասնակցեմ, ի՞նչ խայտառակություն է, մեր վրա կխնդա՞ք: Լավ է դուրսն անենք, քան ստեղ, ամոթ է, էս ի՞նչ վիճակ է»,- բորբոքված հայտարարեց նա, ապա հավելեց. «Եթե ժամանակին թողնեին ցույցերը շարունակեինք, այժմ նման իրավիճակ չէր լինի, մեր հայկական դատարանում կանեինք»:
Այս պահին խնդիրը կարծես հարթվել է, և դատարանը կողմերին ծանոթացնում է իրենց իրավունքներին: