կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 15:15
Հասարակություն

Ավետիսյանների հարազատները Շիրակի մարզի դատախազությունում բողոքի ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ

Ավետիսյանների հարազատները Շիրակի մարզի դատախազությունում բողոքի ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատներն այս պահին Շիրակի մարզի դատախազությունում են. տեղեկացնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը:

 

«Նրանք դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակում պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գա Գյումրի եւ պատասխանի իրենց հուզող հարցերին, հակառակ պարագայում սպառնում են, թե կմնան տեղում եւ չեն հեռանա դատախազության շենքից:

 

Շիրակի մարզի դատախազ  Րաֆֆի Ասլանյանը հորդորում է Ավետիսյանների հարազատներին գրավոր դիմել Գ. Կոստանյանին, որպեսզի իրենց տեղեկատվություն տրամադրի օրենքով սահմանված ժամկետներում: Դատախազությունում են Ավետիսյանների դուստրերը, մահացած տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քուրերը, մյուս բարեկամները:

 

Նրանք հայտարարում են. «Այսօր այստեղ ենք մնալու, չենք հեռանալու, մինչեւ Կոստանյանը չգա Գյումրի»,- գրում է կայքը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: