|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարազատներն այսօր Երևանում կհանդիպեն գործով քննիչների հետ: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Քննիչները նրանց հետ, ամենայն հավանականությամբ, կքննարկեն տուժողների իրավահաջորդ ճանաչվելու հարցը:
Yerkir.am-ի տեղեկություներով` Ավետիսյանների հարազատներն այսօր կհանդիպեն նաև Երևանում գործունեություն իրականացնող մի քանի փաստաբանների հետ` քննարկելու նրանց` գործում ներկայացուցիչներ ներգրավվելու հարցը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի 30 փաստաբաններ, ինչպես նաև հանրապետության մի շարք փաստաբաններ պատրաստակամություն էին հայտնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրել Ավետիսյանների հարազատներին:
Այս պահի դրությամբ գործում դեռևս տուժողների իրավահաջորդներ չեն ներգրավվել: