Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավետիսյանների հարազատները, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատաքննությանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Պետրոսյանը նշեց, որ ունի ցանկություն մասնակցել օգոստոսի 12-ին սպասվող դատաքննությանը:
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ ռազմաբազայում տեղի կունենա դատաքննություն, որն առնչվում է դասալքության եւ զենքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործին:
Ռիտա Պետրոսյանը տեղյակ է, որ դատաքննությունն այս փուլում չի առնչվում իր հարազատների սպանությանը, մասնակցելու է միայն այն բանի համար, որ հնարավորություն ստանա տեսնել մեղադրյալին:
«Իմ փաստաբանն էլ ինձ ասել է, որ այլ գործ է քննվելու բայց ես ցանկանում եմ մասնակցել: Աղջիկները չեն կարողանա, դժվար կլինի իրենց համար: Հոգեպես պատրաստ չեն: Բայց մեր տղաները, մենք անպայման ցանկանում ենք մասնակցել: Ուղղակի ինձ հետաքրքիր է իրեն տեսնել, թեկուզ իր աչքերի մեջ նայելը` արդյո՞ք ինքը կարող էր էդքան բանը մենակ աներ, թե այս ամենը դասավորած էր: Բացարձակ խելքիս մոտ բան չէ: Ոչ մի բան այդպես էլ չհասկացանք ու չպարզվեց»,-նշեց Ռիտա Պետրոսյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում