կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-15 16:18
Քաղաքական

Նման բան կարող էին անել ադրբեջանական ծառայությունները. ԲՀԿ-ականը՝ Փոստանջյանի քայլի մասին

Նման բան կարող էին անել ադրբեջանական ծառայությունները. ԲՀԿ-ականը՝ Փոստանջյանի քայլի մասին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր կառավարության ներկայացրած օրինագծերից մեկը` «ՀՀ պետական խորհրդանիշների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ կարևոր է հարգել ՀՀ խորհրդանիշները:

«Մարդիկ կան, որ կարող են ծաղրել զինանշանը, և կունենա՞նք, արդյոք, օրենք, որը կպարտադրի թե\' ընդդիմությանը, թե\' իշխանությանը հարգել այդ զինանշանը: Ցավոք, Հայաստանում շատ մարդկանց կողմից չեն հարգվում պետական խորհրդանիշները: Մեր դահլիճում նստած է մի պատգամավոր, ով մի քանի օր առաջ այրում էր մեր` պետական խորհրդանիշ հանդիսացող պետական պաշտոնյաների նկարները: Դուք այնքան թույլ եք, որ նման ձևերով եք փորձում ուշադրություն գրավել»,- դիմելով Զարուհի Փոստանջյանին` ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Կարծում եմ` նման բան կարող էին անել թուրքական ու ադրբեջանական ծառայությունները: Սա անընդունելի է ՀՀ քաղաքացիների ու պատգամավորների համար: Ինչքան էլ չսիրեք որևէ պաշտոնյայի, բայց չէ՞ որ մեզ նայում են մեր թշնամիները, ովքեր երազում են, թե երբ են գրավելու մեր երկիրը: Ընդդիմությունը պետք է գնահատի պետության խորհրդանիշները և չոտնահարի դրանք»: