|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ժառանգություն» խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով պաշտոնը ստանձնելու անակնկալ որոշումը, ասաց, թե առավոտյան տեղյակ չի եղել, որ Հակոբյանը նման որոշում է ընդունել:
Նրա խոսքով` խմբակցության ղեկավարի պաշտոնից Հակոբյանի հրաժարումը նրա անձնական որոշումն է եղել. «Մեզ համար պարոն Հակոբյանի որոշումը սպասելի չէր, ինքն անձնական որոշում է կայացրել: Մենք չենք իմացել, որ նման որոշում կլինի, բայց դա կապ չունի ստրասբուրգյան իրադարձությունների վերաբերյալ տարբեր մոտեցումների հետ: Ես այն կարծիքին եմ, որ մենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ ենք`տարբեր մոտեցումներով»,-նշեց պատգամավորը: