Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգության պահպանումը շոու է համարում:
Ըստ նրա` որոշ մարդկանց կողմից էմոցիոնալ արտահայտություններ եղել են, սակայն դրանք դեռ սպառնալիքներ չեն:
«Հիմա ես էլ կարող եմ էմոցիոնալ մի բան ասեմ, և նա հետո ասի, թե ինձ սպառնում են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե նրա կարծիքով Առաքել Մովսիսյանը և Գալուստ Սահակյանը ոչինչ չե՞ն ուզում Փոստանջյանից , Մինասյանը պատասխանեց. «Ի՞նչ կա նրանից ուզելու, որ ուզեն»:
Մինասյանի խոսքով` ԵԽԽՎ ամբիոնից ՀՀ նախագահի հասցեին հնչեցված հարցադրման շնորհիվ իր գործընկերն ընդամենը Ադրբեջանի պատվիրակությանը հանեց այն «մանթրաշից», որի մեջ նրանց գցել էր մեր նախագահը:
«Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք, թե ու՞մ ջրաղացին ենք ջուր լցնում»,- ասաց նա: