Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հունվարը ալկոհոլային խմիչքների համար կարելի է սև ամիս համարել:
Արտադրանքի գրեթե բոլոր ճյուղերում, բացառապես գինու ոլորտում, նվազում է արձանագրվել: Գարեջրի արտադրությունը 2015-ի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է շուրջ 20 տոկոսով, շամպայնի արտադրությունն, ընդհանրապես, այս տարվա հունվարին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 67 տոկոսով: Գոհացնող չէ նաև օղու արտադրությունը, որը նվազել է 5 տոկոսով: Կոնյակի արտադրությունն նվազել է մոտավորապես 32 տոկոսով:
Հիշեցնենք, որ, պայմանավորված քաղաքական վերջին իրադարձություններով, մամուլում խոսվում էր այն մասին, որ «Արարատ» կոնյակի-գինու-օղու գործարանը դադարեցրել է արտադրությունը, և բազմաթիվ աշխատողներ հայտնվել են ընկերության պարիսպներից այս կողմ: