| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանում այս տարի պատվաստումներից հետո գրանցվող անսպասելի ռեակցիաներ, բարեբախտաբար, չեն եղել. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նա նշեց, որ Հայաստանում, սովորաբար, երեխաների 90 տոկոսը ստանում է պատվաստումներ, իսկ այս տարի այդ ցուցանիշը բարձրացել է 2 տոկոսով: «Հետպատվաստման բարդություններից մեկը բարձր ջերմությունն է, այսինքն` երբ ջերմությունը 38,5-ից ավելի բարձր է: Այս տարի նման 7 դեպք ենք ունեցել. երեխաները, տեղում համապատասխան բուժումը ստանալով, դուրս են գրվել հիվանդանոցից»,- հայտնեց Սահակյանը:
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` նա նշեց, որ դեռևս 2014-ին պնեևմակոկային վարակների դեմ պատվաստումներ են սկսել իրականացնել, դրանք ուղեղի թաղանթի բորբոքման /մենինգիտ/, թոքաբորքի դեմ էին արվում:
«Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլ նաև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ: Մենք հիմա պատվաստում ենք մինչև 1 տարեկան երեխաներին: Երկու օր առաջ մի դժբախք դեպք արձանագրվեց՝ 15-ամյա մի աղջիկ մահացավ: Մենինգիտը ծանր հետքեր է թողնում իրականում՝ 50 տոկոսով մահվան է հանգեցնում, 25 տոկոսով` հաշմանդամության»,- ասաց Սահակյանը: