| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամներից երկրորդի անունը հայտնի է. մրցույթի երկրորդ մասնակիցը Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը:
Հիշեցնենք, որ խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ խումբը համախմբելու է 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ («Մի՛ ժխտիր»): «Genealogy» խմբի երկրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 20-ին: Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: