Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ “Genealogy” խմբի անդամ Թամար Կապրելյանը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել: Հավատարիմ մնալով «Եվրատեսիլ»-ի այս տարվա` «Կառուցելով կամուրջներ» կարգախոսին, հայ մասնակիցները նոր կամուրջ են կառուցում մրցույթի այս տարվա մասնակից այլ երկրների ներկայացուցիչների հետ:
“Genealogy” խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, ինչպես նաեւ Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի ներկայացուցիչներն այսօր ձայնագրել են նոր երգ, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Թամար Կապրելյանն է: Երգը կրում է “The otherside” (Մյուս կողմը) խորագիրը: Երգի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` այս համագործակցությունը նպատակ ունի առավել սերտացնելու մասնակիցների միջեւ առկա շփումը:
«Երաժշտությունը միացնում է մեզ, որովհետեւ այն վեր է ամեն ինչից: Մենք տարբեր ենք իհարկե, բայց երաժշտությունը մեծ եւ ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները եւ փակում առկա ճեղքերը: Հուզմունքս եւ պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ իմ հեղինակած երգն ենք ձայնագրում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»,-ասում է Կապրելյանը:
Երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին: