կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-27 15:06
Մշակույթ

«Եվրատեսիլ-2015». Ասիա աշխարհամասից հայաստանյան մասնակիցը Ստեֆանի Թոփալյանն է

«Եվրատեսիլ-2015». Ասիա աշխարհամասից հայաստանյան մասնակիցը Ստեֆանի Թոփալյանն է

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Genealogy խմբով: Խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է: Նա խմբում ներկայացնելու է Ասիա աշխարհամասը:

 

Ստեֆանի Թոփալյանի մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, բնակվում է Տոկիոյում: 

 

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Genealogy խումբը համախմբելու է 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, երրորդը՝ Վահե Թիլբյանն Աֆրիկա աշխարհամասից: Ներկայացվելիք երգի վերնագիրն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

 

Genealogy խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի կդառնա մարտի 3-ին: Նա կներկայացնի Ավստրալիա աշխարհամասը:

 

Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: