|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Եվրատեսիլ 2015» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը ճանաչվել է «Eurovision\'s Next Top Model»:
Հայ երգչուհին հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա մրցույթում, որը քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու համար մրցույթի ամենագեղեցիկ երգչուհուն, երգչին:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով wiwibloggs կայքի տեսանյութը, հայտնում է, որ Թամարը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին աջակցության և իր օգտին քվեարկելու համար: Նա նաև կոչ է արել հետևել իրեն սոցիալական ցանցերում:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝ «Heroes» երգով:
Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթում չհայտնվեց լավագույն տասնյակում. այն զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Հայկական խումբը հանդես եկավ «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգով: