Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մանկական եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու` իր որոշումը: Այս տարի Առաջին ալիքը կանցկացնի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի եւ երգի ներքին ընտրություն: Մասնակցի անունը հայտնի կդառնա հուլիսի 1-ին:
Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Ինչպես նշում է Բուլղարիայի ազգային հեռուտատեսության ներկայացուցիչ, մրցույթի գործադիր պրոդյուսեր Յոանա Լեւիեւա Սոյերը, պատանիները յուրաքանչյուր օր բացահայտում են աշխարհը եւ իրենց երազանքները:
«Մեր կողմից կազմակերպվող շոուով մենք ուզում ենք երեխաների համար ստեղծել բացահայտելու մի նոր աշխարհ: Մենք նաեւ հրավիրել ենք «Մանկական եվրատեսիլ -2014»-ի հաղթող Վինչենցոյին, ով անցած տարի մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրած Կրիսայի, Հասանի եւ Իբրահիմի հետ այդ աշխարհի մասը կկազմեն: Եվրոպայի երեխաներին սիրով ասում ենք` բարի գալուստ Բուլղարիա, եւ խոստանում անմոռանալի փորձառություն»,- նշել է Սոյերը:
Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011-ին եւ կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը, այլք:
Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ -2014»-ի հաղթող էր ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Վինչենցոն, երկրորդ տեղում Բուլղարիայի ներկայացուցիչներ Քրիսիան, Հասանը եւ Իբրահիմն էին, իսկ երրորդ տեղում էր Հայաստանի ներկայացուցիչ Բեթթին: