կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-16 14:59
Մշակույթ

«Genealogy». «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակիցներից մեկը Եսայի Ալթունյանն է

«Genealogy». «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակիցներից մեկը Եսայի Ալթունյանն է

Տեղեկացրել էինք, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան:

 

Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները:

 

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ խումբը համախմբելու է 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ («Մի՛ ժխտիր»): «Genealogy» խմբի երկրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 20-ին: Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: