Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Թանժու Բիլգիչը 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի մասին մի շարք հայտարարություններով է հանդես եկել. տեղեկացնում է Aksam-ը:
Նա նշել է, թե երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունների նպատակը եղել է ոչ միայն երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավումը, այլև «Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը»:
«Մենք Հայաստանի կողմից արված այդ քայլը ճիշտ չենք համարում, մեզ համար ցավալի և անհաջող քայլ է: Սա իրականում Հայաստանի վերջին ջանքերն են, որոնք վկայում են նրա՝ այդ արձանագրությունների նկատմամբ անհետևողական և շինծու վերաբերմունքի մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նշենք, որ սա Թուրքիայի ԱԳՆ-ի երկրորդ արձագանքն է արձանագրությունների հետկանչին: Երեկ եւս հայտարարություն էր արել` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը «սխալ և անհաջող քայլ» որակելով: