Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել շաբաթներ առաջ օրենսդիր մարմնի կողմից չեղյալ հայտարարված հայ-թուրքական արձանագրությունները վերադարձնել խորհրդարան:
Հիշեցնենք, որ անցած ամիս Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում անվավեր էին ճանաչվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները: Նախորդ գումարմանը ներկայացված համաձայնագրերի եւ պայմանագրերի 171 նախագծերից 166-ը նույնպես որոշվել է վերադարձնել խորհրդարան:
Ի՞նչ է իրականում հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու Թուրքիայի նախարարների խորհրդի այս որոշումը։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը պարզաբանումներ է տվել «Ռադիկալ» օրաթերթի խորհրդարանական մեկնաբան Ռիֆաթ Բաշարանը:
«1993 թվականից այս կողմ ԼՂ հիմնախնդիրը նախապայման է եղել Թուրքիայի համար, եւ երբ մի քանի տարի առաջ արձանագրություններ ստորագրվեցին, այս նախապայմանը նորից վավերական էր:
Թուրքիայում խորհրդարանական ռեժիմը հետեւյալ կերպ է գործում. երբ հուլիսի 12-ին նոր խորհրդարան ձեւավորվեց, նախկին խորհրդարանում քննարկման չդրված նախագծերը ինքնաբերաբար խորհրդարանի կամ էլ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգից դուրս մնացին:
Մինչ նոր խորհրդարանի հերթական նստաշրջանը բացումը՝ հոկտեմբերի 1-կին, նախարարների խորհուրդն այդ ծրագրերն ու նախագծերը նորից օրակարգ է բերում: Այսպիսով` շատ նախագծեր տարիներ շարունակ կարող են սպասման փուլ անցնել ու չքննարկվելով՝ նորից դուրս մնալ, եւ այսպես՝ երկար տարիներ: Այսպիսին է նաեւ արձանագրությունների գործընթացը:
Եվ այս պահի դրությամբ ոչ մի արտառոց կամ էլ Թուրքիայի օրակարգի համար մեծ ազդեցություն ունեցող գործընթաց չկա: Թուրքիան շարունակում է ԼՂ հիմնախնդրի լուծում ստանալու եւ Ցեղասպանության ընդունումից հրաժարվելու իր դիրքորոշումը»,- մեկնաբանեց լրագրողը: