Թուրքիան իր հասանելիքը ստացավ արձանագրությունների ստորագրումից. Կիրո Մանոյան
Հայկական կողմը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունից` պատճառաբանելով, որ Թուրքիան անկեղծ չէր բանակցությունների ժամանակ: «Թուրքիան ստացավ արձանագրությունների ստորագրումից իր հասանելիքը, իսկ Հայաստանը` ոչինչ չստացավ»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կ. Մանոյանը «Ուրբաթ» մամուլի ակումբում: