Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս տարին եկավ փաստելու, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ ցուցաբերած նախաձեռնողականությունը սխալ էր եւ դրա բացասական պտուղները քաղում ենք այժմ»,- գնահատելով 2010-ին Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը` մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նրա պնդմամբ` ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների շնորհիվ Թուրքիան ստացավ տարածաշրջանային խաղացողի դերակատարությունը: Ըստ բանախոսի` հենց այդ արձանագրությունները շահարկելով է, որ Թուրքիան փորձում է կասեցնել Ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ Կոնգրեսում` պատճառաբանությամբ, թե դա կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին:
Իշխանությունները ԼՂՀ-ի հարցում եւս, ըստ Հակոբյանի, դրական արդյունքներ չեն արձանագրել, ավելին` «ստատուս քվոյի» պաշտպանությունը եղել է ինքնանպատակ, քանի որ ազատագրված տարածքները ոչ միայն չեն վերաբնակեցվել, այլեւ գրանցվել է արտագաղթի նոր ալիք: Ընդունվել են «Մադրիդյան սկզբունքները», որոնցով Հայաստանը դիտվում է որպես ագրեսոր եւ զավթիչ պետություն, իսկ ԼՂ-ի խնդիրը վերածվել է երկու երկրների միջեւ տարածաշրջանային կոնֆլիկտի, ԼՂՀ-նն էլ անմասն է մնում այդ գործընթացներին:
Միակ դրականը Ռուբեն Հակոբյանի գնահատականով, Աստանայի գագաթնաժողովում ՀՀ նախագահի ելույթն էր, որում կային ադրբեջանական ղեկավարության ռազմաշունչ հայտարաություններին համարժեք խոսքեր: