Հայ-թուրքական արձանագրությունների հաստատումը չի երաշխավորում սահմանի վերստին չփակվելը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում հայտարարել է, որ ՙ"եթէ նախկինում 20-րդ դարասկզբի իրադարձությունները հերքվել են, ապա այժմ մենք չենք հերքում, որ Թուրքիայում հայերի հետ աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել:Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել: Պետք է հիշել, որ խոսում ենք պատմական ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում քաղաքական կարգ ու կանոնը բացակայում էր Թուրքիայում", -ասել է Դավութօղլուն՚։
Նա վերահաստատել է նաեւ Անկարայի դիրքորոշումը, որ "հայ-թուրքական համաձայնագրի շուրջ փոփոխություն չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց չի արձանագրվել:ՙՙԱյսինքն, եթե նույնիսկ արձանագրություններն առանց հայ-ադրբեջանական համաձայնության վավերացվեն, իրավիճակի սրման դեպքում Թուրքիան դարձյալ կփակի սահմանը՚՚, -ՙԱմերիկայի ձայն" ռադիոկայանին ասել է Ահմեդ Դավութօղլուն