|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Թուրքիայի նախագահականից արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի 5-րդ նիստում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը: Նա հայտարարել է, որ «Թուրքիան շարունակելու է դիմադրել բոլոր այն նախաձեռնություններին, որոնց միջոցով փորձ կարվի մանիպուլիացիայի ենթարկել իրեն»:
«Թուրքիային և Հայաստանին հետաքրքրող պատմական ժամանակաշրջանն ուսումնասիրելու համար մեր հարգարժան նախագահը 2005 թվականին կոչ արեց հիմնել «Ընդհանուր պատմաբանների հանձնաժողով»: 2009 թվականին նպաստեց արձանագրությունների ստորագրմանը, որոնք կարգավորելու էին Թուրքիա-Հայաստան հարաբերությունները: Որպես նույն խաղաղարար և կառուցողական դիրքորոշման շարունակություն՝ 2014 թվականի ապրիլի 23-ին բոլոր հայերին ուղղված ցավակցական ուղերձ հրապարակեց: Այս համարձակ քայլերով հստակ վերաբերմունք դրսևորվեց 1915 թվականի ցավը շահագործող քաղաքականությունների դեմ: Սակայն Հայաստանը Թուրքիայի կողմից ձեռնարկած բոլոր քայլերն անպատասխան թողեց»,- հայտարարել է խոսնակը՝ հավելելով, որ նման վերաբերմունքն ամենից առաջ վնասելու է Հայաստանին և հայերին:
Մանրամասներն՝ այստեղ: