Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պահանջելով վերացնել ՀՀ գլխավոր դատախազի` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործում թույլ տված անգործությունը:
Պատգամավորը հիշեցրել է, որ դեռևս 2015 թվականի հունվարի 29-ին ինքը հաղորդում է ուղարկել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին` Գյումրիում կատարվածի վերաբերյալ: Պատգամավորը, դատախազին ուղղված իր հաղորդման մեջ մեւբերելով դեպքի և դրա բացահայտման ընթացքի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ,վկայակոչել է քրեական գործ հարուցելու հիմքերը: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն` հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
Փոստանջյանն իր դիմումում հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը, ստանալով հանցագործության մասին հաղորդումը, պարտավոր էր 10-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում եւ տեղեկացնել իրեն, սակայն մինչ օրս ոչ մի տեղեկություն չի ստացվել, և հանցագործության մասին հաղորդումը մնացել է անպատասխան: