|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստր Գրետա Սուրենի Դրամփյանը նույնպես այն դիմորդների ցանկի մեջ է, ով ստացել է բարձր միավոր, սակայն իր նախընտրած բուհը չի ընդունվել:
«Երկիր ծիրանի» կուսակցությունից հայտնում են, որ այս հիմքով Գրետա Դրամփյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ չեղարկելու կառավարության այն որոշումը, որով շուրջ 1000 դիմորդ դուրս է մնացել մրցույթից։
ՀՀ Վարչական դատարանը հատուկ վարույթի ընթացակարգով՝ հինգ դատավորի մասնակցությամբ, քննելու է Գրետա Դրամփյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության։ Պահանջն է՝ վերացնել կառավարության այն որոշումը, որով սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը։