կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 13:42
Քաղաքական

Թող հանգիստ քնի Զարուհի Փոստանջյանը. Կարեն Ավագյան

Թող հանգիստ քնի Զարուհի Փոստանջյանը. Կարեն Ավագյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ խնդրել ԱԺ-ի տարածքում ապահովել իր անվտանգությունը, «պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից իր նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկել, որպեսզի նշված պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ իրեն, ինչպես նաեւ` չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը իրեն վիրավորելու եւ իր անձի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար»:

 

«Թող հանգիստ քնի Զարուհի Փոստանջյանը: Մենք երբեւէ որեւէ մեկին վտանգ չենք սպառնացել: Բացի այդ` խնդրում եմ ԶԼՄ-ներին` Զարուհի Փոստանջյանից զոհի կերպար չստեղծել, անկախ նրանից, թե որքան է նա դա ցանկանում»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Փոստանջյանի այս «անհանգստությանը», նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

 

ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ նշեց, որ Փոստանջյանի այս քայլի պատասխանը կա ֆեյսբուքյան իր գրառման մեջ:

 

Իսկ ՖԲ-ում Կարեն Ավագյանը գրել է. «Հետապնդման ԶԱՌԱնցանք (ма́ния пресле́дования)- հոգեկան խանգարում, որով տառապողն անհիմն համոզված է, որ ինչ-որ անձ կամ անձանց խմբեր ցանկանում են լրտեսել, խոշտանգել, ծաղրել, ծրագրում են վնասել, գողանալ կամ սպանել։ Երևակայական հետապնդողների ցանկում կարող են հանդես գալ հարևանները, գործընկերները, թաքուն կազմակերպություններ և անգամ իշխանությունները։ Հետապնդման զառանցանքով տառապողներն իրենց բողոքն են ներկայացնում տարբեր կազմակերպությունների։ Բացի այդ`հիվանդի մոտ առաջանում են կասկածամտություն, խանդ, մեկուսացում, ագրեսիայի նոպաներ։ Զառանցանքի այս տիպով տառապողներն իրենց չեն համարում հիվանդ և կորցնում են սեփական անձի ու զառանցանքի հանդեպ քննադատական մոտեցման կարողությունը։ Հատկապես ծանր դեպքերում հիվանդը կարող է վտանգ ներկայացնել ինչպես ինքն իրեն, այնպես էլ՝ հասարակությանը»։

 

Հ.Գ.- Բոլոր զուգադիպությունները պատահական են, բոլոր փաստերը հիմնված են իրական դեպքերի վրա։ Նման ախտանիշներով տառապող քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիմել ոչ թե ԱԺ նախագահին, այլ` հոգեբույժի»: