|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
BBC-ի թուրքական բաժինը թարգմանել է The Guardian պարբերականում հրապարակված` «Եվրատեսիլ»-ի երգերում թաքնված քաղաքական մեսիջները» հոդվածը:
Հոդվածի հեղինակ Բելլա Քվիսթը նշել է, որ «Եվրատեսիլ»-ը երկրներին համախմբող «թեթև, հաճելի», սակայն, միաժամանակ, քաղաքական մեսիջներ պարունակող ծրագիր է:
«Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի երգը նախ վերնագրվել էր «Face the Shadow» («Առերեսվիր ստվերին»), սակայն կազմակերպիչների կողմից այն խիստ քաղաքական համարվելուց հետո վերանվանվել է «Don’t deny» («Մի' ժխտիր»)»,- գրել է BBC-ի թուրքերեն բաժինը՝ վկայակոչելով The Guardian-ին:
«1915 թվականի 100-րդ տարելիցը (թուրքերեն թարգամանությունում) հիշելով՝ Հայաստանի երգում անընդհատ շեշտվել է «Մի ժխտիր» արտահայտությունը: Երգի տեսանյութում հետզհետե անհետանում են լուսանկարում նկարահանված ընտանիքի անդամները»,- գրված է հոդվածում:
Ուշագրավն այն է, որ կայքը ծավալուն թարգմանություն է արել միայն Հայաստանի երգի մասով, իսկ մյուս երկրների մասը թարգմանել է միայն մեկ տողով: