|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Genealogy խմբի ամբողջական կազմը հայտնի է: Խմբի վեցերորդ մասնակիցը սիրված եւ ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն է: Հենց նա այս տարի եվրատեսիլյան բեմում կմիավորի երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներին՝ Եսայի Ալթունյան, Թամար Կապրելյան, Վահե Թիլբյան, Ստեֆանի Թոփալյան եւ Մերի - Ջին Օ'Դոհերթի-Վասմաթզյան: Տարբեր ոճերի 6 երգիչներին միավորում են երաժշտությունն ու արմատները, սերն ու համերաշխությունը:
Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: