կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-16 14:01
Քաղաքական

Լինել բարեկամ` չի նշանակում միշտ նույն դիրքորոշմանը լինել. Վրաստանի խորհրդարանի նախագահը՝ Երեւանում

Լինել բարեկամ` չի նշանակում միշտ նույն դիրքորոշմանը լինել. Վրաստանի խորհրդարանի նախագահը՝ Երեւանում

Այսօր ԱԺ-ում համատեղ ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

 

Գալուստ Սահակյանը նշեց, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ քննարկումները եղել են բարեկամության մասին, հայ-վրացական հարաբերությունների զարգացման մասին, կանխորոշվել են հետագա անելիքները, կփորձեն առաջիայում աշխատել ավելի ծրագրավորված:

 

Գալուստ Սահակյանը շեշտեց, որ Հայաստանը ընտրել է ԵՏՄ-ն, իսկ Վրաստանն ընտրել է ԵՄ-ն, և նման պայմաններում պետք է մշակվի համագործակցության այնպիսի մոդել, որ զարգանան հայ-վրացական քաղաքական ու տնտեսական հարաբերությունները:

 

«Միաժամանակ նշեմ, որ համագործակցությունը չի կարող միակողմանի շահերի վրա հիմնվել, Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանի նախագահները կներդնեն ջանքեր, որ ավել խորացվեն հայ-վրացական հարաբերոթյունները»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Վրաստանի խորհրդարանի նախագահը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել Հայաստանում, նա շնորհակալություն հայտնեց հրավերի համար:

 

«Մենք Վրաստանից եկել ենք, որ արտահայտենք մեր կամքը ձեզ հետ բարեկամությունը շարունակելու և ցանկացած հարցում ձեր կողքին լինելու հարցում: Դարեր շարունակ հայ և վրացի ժողովուրդները պայքարել են կողք կողքի, պայքարել են ազատության համար, և այսօր էլ ձեր կողքին ենք և կիսում ենք վիշտը Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ»,- ասաց Դավիթ Ուսուպաշվիլին:

 

Նա նշեց, որ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, համակարծիք են, ոև հայ և վրացի ժողովուրդները պետք է շարունակեն բաիդրացիական հարաբերությունները, որ պետք է դադարեցվի սպառազինումը, և որ պետք է հասնել խաղաղության, ոչ թե զենքի ու պատերազմների, այլ խաղաղության միջոցով:

 

«Միաժամանակ նշեմ, որ բարեկամ լինելը չի նշանակում միշտ նույն դիրքորոշման լինել, դա նշանակում է ցանկացած հարցում լավագույն ուղին գտնել՝ շարունակելով մնալ բարեկամ: Հայաստանի ընտրած ԵՏՄ ուղին և Վրաստանի ընտրած ԵՄ ուղին չպետք է խոչընդոտեն մեր երկու երկրների հարաբերություններին, այլ պետք է հնարավորինս օգնեն: Մեր խորհրդարանական խմբերի միջև արդեն գոյություն ունեն աշխաըտանքային հարաբերություններ, թեմատիկ ուղղություներ կընտրենք ու կաշխատենք»,- ասաց Վրաստանի խորհրդարանինախագահը: