կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 12:37
Քաղաքական

Հո առյուծի սիրտ չէին կերել…

Հո առյուծի սիրտ չէին կերել…

Այսօր լրագրողների հետ զրույցում տնտեսագետ, նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, խոսելով ԲՀԿ կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու մասին և պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը` հնարավո՞ր է, որ դա բացարձակապես իշխանությունների ձեռքի գործը չէ, քանի որ հիմնական կասկածը, միևնույն է, ընկնում է իշխանությունների վրա, ասաց. «Նման բան չի կարող լինել»:

 

ԲՀԿ-ականի խոսքով` միջադեպը հաջորդեց ԲՀԿ խորհրդաժողովին: «Խորհրդաժողովի ժամանակ հնչել են հարցադրումներ, որ իշխանությունները պետք է պետական կառավարման գործն արդյունավետ իրականացնեն: Սակայն հետադարձ արձագանքները տեսանք, թե ինչպիսին էին: Իշխանությունները ԲՀԿ խորհրդաժողովից հետո չափազանց վատ են զգացել, բայց ինչի՞ համար»,- հարցեց ԲՀԿ-ականը, բայց այդպես էլ իր իսկ բարձրացրած հարցին պատասխան չտվեց:


Լրագրողների հարցին, թե այդ դեպքում կարո՞ղ է միանշանակ պնդել, որ սա իշխանությունների ձեռքի գործն է, Բոստանջյանը պատասխանեց. «Նման բան չեմ կարող պնդել, բայց մտածում եմ, որ օրը ցերեկով նման ցցուն կերպով նման արարք թույլ տալ… Հո առյուծի սիրտ չէի՞ն կերել, ուրեմն եղել է հովանավորչություն»: