Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Երիտասարդական միության անդամ Վահագն Խաչատրյանը գրում է․
«ՀՅԴ Արցախի պատանեկան միության ծրագրի ընթացքում, երբ պատանիները երգում, պարում էին, Նարեկը հեռվից լուռ հետեւում էր։
Նարեկին հարցրի, թե ինչո՞ւ չի պարում, չի ուրախանում մյուս պատանիների հետ միասին։
Պատասխանում է.
-Ընկեր Վահագն, հիմա մենք ուրախանալու սիրտ ունե՞նք, մեզ կարելի՞ է ուրախանալ, ամո՞թ չէ։
Արցախցի պատանիները ամանորյա հեքիաթներին այլեւս չեն հավատում։ Նրանք ձմեռ պապիկից որպես նվեր խաղաղություն էին խնդրում, իսկ «Խաղաղությունը մնաց ձմեռ պապի նամակներում, ոչ ոք չպատասխանեց դրանց»:
Արցախցի պատանիները ժամանակից շուտ են մեծացել. նրանք ուրախանալու սիրտ չունեն, մինչ դեռ Հայրենիք կորցրած ժողովուրդը լիաթոք պատրաստվում է նշել ամանորն ու սպասում այն հրաշք «խաղաղությանը», որ նրանց պետք է մատուցի նիկոլաալիեւյան տանդեմը։
Սակայն ինչպե՞ս նորից գույներով լցնել պատանիների մանկության ներկապնակը, ինչպե՞ս համոզել նրանց, որ բոլորից շատ հենց նրանք են վաստակել ուրախանալու իրավունքը, որ իրենց մանկական գունավոր աշխարը չպիտի խլեն նրանք, ովքեր արդեն իսկ հասցրել են նրանցից խլել իրենց հայրերին, եղբայրներին, իրենց տունը, հայրենիքը»։