|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱԺ պատգամավոր, հանրապետական Կարեն Սարիբեկյանը երեկ Լոռու մարզի Գուգարք գյուղում հանդիպել է ընտրողների հետ եւ անդրադարձել կառավարության աշխատանքին. «Ինչքան էլ որ խոսան, ասեն, թե աճ կա, այս կա, այն կա, սաղ դերասանություն է, ես ինքս այդպես եմ հասկանում` ոչ մի աճ էլ չկա, եթե աճ լիներ այս ժողովուրդն այսպես մասսայական չէր թողնի-գնա...Ուղղակի մեր վարչապետը արտասահմաններում սովորած, ապրած մարդ է, նրանց տեխնոլոգիաները բերել` ուզում է դնել մեր ազգի մեջ, բայց դա անհնար բան է»:
Ըստ «Հրապարակի»` նա նաեւ խոսել է վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման մասին. «Այդ մեքենաների մաքսազերծման հարցն էսօր հեչ պետք չէ»: Ինչպես պետք չէր ԱՊՊԱ-ն` պարտադիր ապահովագրությունը: «Էսօր մարդիկ հացի փող չունեն, բայց պետք է 25-60 հազար դրամ փող մուծեն»,- ընդդիմությանը վայել գնահատականներ է տվել ԱԺ պատգամավորը: