կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-07 14:41
Հասարակություն

2014-ին արտագաղթել է 45.000 քաղաքացի

2014-ին արտագաղթել է 45.000 քաղաքացի
Միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ 2014-ին Հայաստանից մեկնել է մոտավորապես 1 միլիոն 680 հազար քաղաքացի, ժամանել՝ շուրջ 1 միլիոն 635 հազար: Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից 2014-ին հեռացել է մոտավորապես 45.000 ՀՀ քաղաքացի: Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014-ին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին), 2013-ի համեմատ, ավելացել է 10,5 հազարով կամ 33,5 %-ով: 2014թ.-ին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 527,0 հազար մարդով կամ 10,6%-ով: